ԱՄՆ-ում տարեց վարորդ է մահացել այն բանից հետո, երբ բախվել է լքված տան, որը դարձել էր 60 հզ. վայրի մեղուների փեթակ՝ հաղորդում է The Independent-ը՝ հղում անելով Միչիգան նահանգի շերիֆ Ռենդի Փֆաուին:
54-ամյա տղամարդը, որը գտնվում էր ավտոմեքենայի ղեկին, ամենայն հավանականությամբ ժամանակին չի նկատել շրջադարձը, չի հասցրել նվազեցնել արագությունը, դուրս է եկել մայրուղուց և բախվել է անմարդաբնակ տանը: Նա անհանգստացրել է հազարավոր վայրի մեղուների, ովքեր այնտեղ փեթակներ են ունեցել:
Միջատները միանգամից խայթել են վարորդին, վնասել են ավտոմեքենան և նույնիսկ շրջակա միջավայրը: Դեպքի վայր հասած փրկարարները միանգամից չեն կարողացել հասնել տղամարդուն: Երբ նրանք քշել են կատաղած միջատներին, վարորդն արդեն մահացած է եղել:
Ոստիկանությունը իրականացնում է դեպքի հետաքննություն, մահվան պատճառը պարզվում է: Այս պահին հայտնի է միայն այն, որ տղամարդը միանգամից մահացել է:
Տեղի բնակիչներին վայրի մեղուներից պաշտպանելու համար մասնագետները ստիպված են եղել ոչնչացնել մոտ 50 հզ միջատ: