Ֆրանսիայի կենտրոնական Պյուի դե Դոմ տարածաշրջանի «Կլերմոն-Ֆերան» հիվանդանոցին կից Պալիատիվ խնամքի կենտրոնում սեպտեմբերին գինու բար կբացվի հիվանդների, նրանց ընկերների ու հարազատների համար: Այս մասին ասվում է բուժհաստատության կայքում՝ փոխանցում է Lenta.ru-ն: Հիվանդների սպասարակումը ստանձնել են հոսպիսի աշխատակիցները: Նրանց հանձնարարված է հետևել հիվանդների կողմից ոգելից խմիչքների օգտագործմանը:
Գինու բարի բացման գաղափարն առաջարկել է կենտրոնի ղեկավար Վիրգինի Գաստելլան: Նրա խոսքով՝ բարը անբուժելի հիվանդներին կօգնի լիցքաթափվել:
Գինուց բացի հիվանդներին կառաջարկվի շամպայն և վիսկի: Հոսպիսի ղեկավարությունն արդեն պահեստները լցրել է ոգելից խմիչքներով: