«Տորինո»-ի հարձակվող Ալեսիո Չերչին նախկինի պես գտնվում է «Ատլետիկո»-ի ուշադրության կենտրոնում:
Մադրիդյան ակումբը պատրաստվում է շուրջ 20 մլն եվրո առաջարկել Իտալիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հենց այդ գումարն են պահանջում թուրինցիները Չերչիի իրավունքների դիմաց: Ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված նաև «Միլան»-ն ու «Յուվենթուս»-ը: