Թուրինի «Յուվենթուս»-ը հայտարարել է հովանավորի` Fiat-ի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին: Այն մինչև 2021 թվականը ժամկետ ունի:
Fiat-ն արդեն երկու տարի է համագործակցում է թուրինյան ակումբի հետ: Նախորդ պայմանագրի ժամկետը, որի համաձայն թուրինցիները մեկ մրցաշրջանում 13 մլն եվրո էին ստանում, լրանալու էր 2015 թվականին:
Նշենք, որ նոր համաձայնության պայմաններով տարեկան 17 մլն եվրո է նախատեսվում «Յուվենթուս»-ի համար: