ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն (FAA) արգելել է ամերիկյան ընկերություններին Իրաքի գլխավերևով թռչել 9145 մետրից ցածր բարձրության վրա՝ պոտենցիալ վտանգավոր իրավիճակի պատճառով, որի հիմքում զինված հակամարտությունն է: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նախկինում իրաքյան տարածքի վրա ամերիկյան օդանավերի թռիչքի բարձրությունը սահմանափակվում էր 6 կմ-ով:
FAA-ն նաև արգելել է ավիաընկերություններին օգտվել այդ մերձավորարևելյան երկրի երկու միջազգային օդանավակայաններից, որոնք գտնվում են Էրբիլում և Սուելյմանիայում (Իրաքյան Քրդստան):