Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացավ ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Գրիզմանի շնորհանդեսը` որպես Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ:
Գրիզմանն «Ատլետիկո» է տեղափոխվել իսպանական «Ռեալ Սոսյեդադ»-ից: 23-ամյա ֆուտբոլիստի հետ 6-ամյա պայմանագիր է ստորագրվել:
«Ատլետիկո»-ում Գրիզմանը ստացել է 7 համարի մարզաշապիկը: Նոր մարզահագուստը ստանալուց հետո ֆրանսիացին ներկայացել է երկրպագուներին: