Ձեռնոցները, որոնցով 1971թ.-ին բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին պայքարում էր ամերիկացի բռնցքամարտիկ Ջո Ֆրեյզերի հետ՝ ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, Քլիվլենդում կազմակերպված աճուրդում վաճառվել է 338 հազար դոլարով: Այդ մարտում Ալին իր կարիերայի ընթացքում առաջին պարտությունը կրեց:
«Այս ձեռնոցները, ինչպես մյուսները, որոնցով մրցել է Ալին, պատրաստվել են հատուկ նրա համար՝ հայտնի վարպետ Սեմի Ֆրեգերի կողմից: Դրանք ոչխարի կաշվից են: Ավելի ուշ դրանք դարձել են Ալիի մարզիչ Անջելո Դանդիի սեփականությունը: Նա դրանց վրա թողել է իր ստորագրությունը»,- նշել է աճուրդի պաշտոնական ներկայացուցիչ Նոյ Ֆլաշերը:
Ձեռնոցների ներսի հատվածում գրված է. «Ալին ընդդեմ Ֆրեյզերի. 1971թ. մարտի 3»: Այդ օրը կայացած մարտը ժամանակակիցները անվանել են «դարի մենամարտ»: Բացի ԱՄՆ-ից՝ այն ցուցադրվել է 35 երկրներում: