Մյունխենի «Բավարիա»-ն հաղթանակով է սկսել նախամրցաշրջանային շրջագայությունը: Հուլիսի 31-ին ԱՄՆ-ում մեկնարկած հավաքի առաջին իսկ օրը մյունխենյան ակումբը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել մեքսիկական «Գվադալախարա» ակումբի նկատմամբ:
Հանդիպման միակ գոլը 10-րդ րոպեին հեղինակել է Կլաուդիո Պիսարոն: