Եգիպտոսն Իսրայելին և պաղեստինյան պատվիրակությանը հրավիրել է Կահիրե՝ այսօր անցկացնելու խաղաղ բանակցություններ: Նպատակն է փորձել ավելի երկարաժամկետ լուծում գտնել այդ ճգնաժամին: Բանակցություններին ներկա կլինի նաև ամերիկյան ոչ մեծ պատվիրակությունը՝ հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ում պաղեստինցի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը BBC-ին հայտնել է, որ պաղեստինյան պատվիրակության կազմում ներկայացված կլինի նաև ՀԱՄԱՍ շարժումը:
Մանսուրը ցանկություն է հայտնել, որպեսզի դիտորդների միջազգային առաքելություն տեղակայվի Գազայում, և բոլոր սահմանային անցումները բացվեն, եթե անհրաժեշտ է՝ դրա հսկողության ներքո: