La Sexta-ի տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կառլո Անչելոտին որոշել է, որ առաջիկա մրցաշրջանում թիմի հիմնական դարպասապահը կլինի Իկեր Կասիլյասը:
Նրա փոխարինողը կլինի Կոստա-Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը, ով «արքայական ակումբ» կտեղափոխվի առաջիկա օրերին:
Իսկ Դիեգո Լոպեսն, ինչպես երևում է, տեղ չունի «Ռեալ»-ում: Նա, հավանաբար, ստիպված կլինի նոր ակումբ գտնել`մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը: