Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիշները հերքել է հայտարարությունն այն մասին, թե Արգենտինային պարտքային պարտավորությունների պատճառով դեֆոլտ է սպասվում՝ միաժամանակ հայտարարելով, որ երկիրը պատրաստ է շարունակել երկխոսությունը պարտատերերի հետ:
Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը հինգշաբթի հայտարարել էր Արգենտինայի պարտքային պարտավորություններում սահմանափակ դեֆոլտի մասին: Ավելի վաղ Արգենտինային ընտրողական դեֆոլտի վարկանիշ էր վերագրել վարկանիշային S&P գործակալությունը:
«Ընտրողական դեֆոլտ գոյություն չունի: Դեֆոլտը այն է, երբ ինչ-որ մեկը չի վճարում: Երբ ինչ-որ մեկին թույլ չեն տալիս վճարել, դա դեֆոլտ չէ»,- ասել է նախագահը՝ մեկնաբանելով վարկանիշային գործակալությունների հաղորդագրությունները: