Անգլիայի մի քանի կենտրոններում գործարկվում է ԴՆԹ-ի վերծանման ծրագիր՝ գրում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ այդ նախագծի շնորհիվ Մեծ Բրիտանիան գենետիկական ուսումնասիրություններում մի քանի տարի կլինի առաջատարը:
Նախագծի շրջանակներում վերծանվել են քաղցկեղով կամ հազվադեպ հիվանդություններով հիվանդ մարդկանց առաջին գենետիկ կոդերը: Նախագծի նպատակն է 100 հազար գենետիկ կոդի վերծանումը:
Փորձագետները կարծում են, որ դրա շնորհիվ կկարողանան ավելի թիրախային թերապիաներ կիրառել, իսկ քիմիաթերապիան կմնա անցյալոմ: