Հունաստանում դատարանն արդարացրել է տեղի ֆերմաներից մեկի սեփականատիրոջն ու կառավարչին, ովքեր կրակ են բացել Բանգլադեշից եկած աշխատանքային ներգաղթյալների խմբի վրա:
Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա ապրիլին, երբ 200 աշխատողներ ֆերմայի տիրոջից պահանջել են վճարել իրենց աշխատավարձերը: Հրաձգության արդյունքում վիրավորվել է մոտ 30 մարդ՝ գրում է BBC-ն:
Ֆերմայի աշխատակազմի երկու ներկայացուցիչներ դատապարտվել են հրաձգության համար, սակայն նրանց կալանքից ազատել են մինչև բողոքարկման որոշումը:
Ինչ վերաբերում է մյուս 4 կրակողներին, դատարանը եզրակացրել է, որ նրանք ինքնապաշտպանվել են զայրացած ներգաղթյալների խմբից, և սահմանափակվել է տուգանքով: