Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ծրագրում է 100 մլն դոլար ծախսել Էբոլա տենդի դեմ պայքարում, որն արդեն ավելի քան 700 մարդու կյանք է խլել Արևմտյան Աֆրիկայում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ են ևս մի քանի հարյուր բուժաշխատողներ:
Այսօր Գվինեայում ԱՀԿ գլխավոր տնօրենը կհանդիպի տենդից տուժած երկրների նախագահների հետ:
ԱՄՆ-ը 50 հավելյալ մասնագետներ է ուղարկում տենդից տուժած շրջաններ և խորհուրդ տալիս զերծ մնալ Գվինեա, Սիերա-Լեոնե և Լիբերիա ուղևորություններից, եթե դրանք ծայրահեղ անհրաժեշտ չեն: