ԱՄՆ-ը շուտով կավարտի մարդու համար չափազանց վտանգավոր Էբոլա տենդի դեմ փորձնական պատվաստանյութի մշակման աշխատանքները: Այն կարող է մարդկանց վրա փորձարկվել արդեն սեպտեմբերին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչներին:
Նրանց խոսքերով՝ դեղորայքի ուղղությամբ արդեն մի քանի տարի աշխատանքներ են տարվում, այն դրական արդյունք է ունեցել կապիկների վրա փորձարկելիս: Ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆոզին հայտարարել է, որ պատվաստանյութի՝ մարդկանց վրա փորձարկման արդյունավետության մասին առաջին տվյալները կարող են ստացվել արդեն հաջորդ տարի: