Չիկագոյի կենտրոնի երկնաքերերից մեկում պաշտոնի իջեցման պատճառով գրասենյակային աշխատողը հրաձգություն է իրականացրել:
ITAR-TASS-ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել շենքի 17-րդ հարկում՝ տեխնոլոգիական ընկերության գրասենյակում:
Ընկերության տնօրենի հետ զրույցի ժամանակ 59-ամյա աշխատակիցը հանկարծակի հանել է ատրճանակն ու կրակել զրուցակցի վրա, որից հետո ինքնասպան եղել:
Տուժած 54-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել, հրաձիգը տեղում մահացել է: