40-ամյա սուպերմոդել Քեյթ Մոսը նկարահանվել է Love Magazine ամսագրի աշնանային թողարկման նուրբ ֆոտոշարքում, գրում է Viva.ua-ը:
Բրիտանացի սուպերմոդելը մեկ անգամ ևս ապացուցել է, որ տեսախցիկի առջև կարող է ցանկացած կերպար փորձել:
Love Magazine-ի նոր թողարկման համար Քեյթը սեքսուալ և երիտասարդ կնոջ կերպարում է: Թիմա Ուոլքերի տեսախցիկի առջև Քեյթը ցուցադրում է իր անթառամ գեղեցկությունը, անորեքսիկ նիհարությունը և Diane von Furstenberg, Valentino, Saint Laurent, Tom Ford և այլ լյուքսային բրենդերի շքեղ հագուստները: