Ընկերուհիներ Ջենիֆեր Լոպեսն ու Լեա Ռեմինին չորեքշաբթի՝ հուլիսի 30-ին, միասին այցելել են Արևմտյան Հոլիվուդի առևտրի կենտրոններից մեկը, գրում է Spletnik.ru-ն:
Լոպեսի հագին երկար ամառային զգեստ և nude երանգի բոկոտիկներ են եղել:
Լեան խանութ է ժամանել մոխրագույն ջինսերով և սև տոպով, իսկ խանութից դուրս է եկել կանացի զգեստով և բաց վարդագույն կոշիկներով: Նրանք երկուսն էլ առևտրի կենտրոնից դուրս են եկել Ron Herma-ի փաթեթներով:
Գնումներից հետո ընկերուհիները որոշել են մի քիչ հանգստանալ բացօթյա սրճարանում: