Մի քանի ժամ առաջ Մեքսիկայում տեղի է ունեցել ռեժիսոր Ջոնաթան Լիբեսմանի «Նինձյա կրիաները» (Teenage Mutant Ninja Turtles) ֆիլմ էքշնի պրեմիերան, տեղեկացնում է spletnik.ru–ն։
Իրենց նոր նախագիծը կոմիքսների և ֆանտաստիկ կինոնկարների սիրահարներին ներկայացնելու էին եկել գլխավոր դերակատարները, այդ թվում՝ Մեգան Ֆոքսը, հանուն որի միայն արևային երկրի բազմաթիվ բնակիչներ հավաքվել էին Cinepolis Acoxpa կինոթատրոնի մոտ։
Պետք է ասել, որ դերասանուհին արդարացրել է հավաքված հասարակության սպասելիքները. տասնյակ պապարացիների առաջ նա հայտնվել է կատարելապես զինված։
Ֆոքսն ընտրել էր մինի զգեստ Zuhair Murad-ից, որն ընդգծում էր նրա իդեալական կազմվածքն ու երկար սլացիկ ոտքերը, ինչպես նաև արծաթագույն բոկոտիկներ։