Ինժեներներին հաջողվել է ստեղծել նոր մոտոցիկլետ, որը երբեք չի ընկնում։ Վերջին Միջազգային էլեկտրական ցուցահանդեսի (Consumer Electronics Show) ընթացքում ներկայացված C-1 մոտոցիկլետը զարմացրել է բոլոր այցելուներին։ Այն իր մեջ կրում է մոտոցիկլետի բոլորովին նոր հասկացություն։
C-1-ը երկդողանի փոխադրամիջոց է, որը ներդաշնակորեն իր մեջ միավորում է մոտոցիկլետի (հաճույքի, գործնականության և կայանման առումով) և ավտոմեքենայի առավելությունները (հարմարավետության և ուղևորների անվտանգության առումով)։
Այդ մոտոցիկլետի ողջ հմայքը անվտանգությունն է. այն երբեք չի ընկնում, քանի որ հագեցած է ավտոմատ կայունության ամենաարդիական համակարգով՝ գիրոսկոպիկ ճոճանակով։ Ստեղծողների խոսքով՝ C-1-ը երբեք չի ընկնում, նույնիսկ ուրիշ մեքենայի հետ բախվելու դեպքում։
C-1-ը տնտեսող է և էկոլոգիական, որովհետև 100%-ով էլեկտրական մոտոցիկլետ է, հաղորդում է Infuture-ն։ Մի լիցքավորումով այն կարող է անցնել 320 կմ։
Փոխադրամիջոցի քաշը 360կգ է, առավելագույն արագությունը՝ 160կմ/ժ։ Ակումուլյատորի լրիվ լիցքավորումը կատարվում է 4 ժամում 220V սովորական ցանցից։
Մոտոցիկլի արժեքը 24 հազար դոլար է։