«Բորուսիա Դորտմունդ»-ի նորեկ Չիրո Իմոբիլեն հույս է հայտնել, որ գալիք մրցաշրջանը հաջող կդասավորվի իր և իր ակումբի համար.
«Լևանդովսկին հիանալի հարձակվող է, սակայն նա անցյալում է, իսկ ես «Բորուսիա»-ի ապագան եմ: Կփորձեմ լավագույն որակներս դրսևորեմ, որպեսզի արժանանամ երկրպագուների սիրուն: Ուրախ եմ, որ մեծ ակումբ եմ տեղափոխվել: Այստեղ ես ինձ հիանալի եմ զգում ու լավ հարաբերությունների մեջ եմ թիմակիցներիս ու մարզիչի հետ»-, ասել է Իմոբիլեն:
Նշենք, 24-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիա» է տեղափոխվել այս ամռանը: Տրանսֆերի արժեքը կազմել է 18.5 մլն եվրո: