Քեթի Փերին հայտնվել է Rolling Stone-ի նոր համարի շապիկին։ Այդ համարը վաճառքի կհանվի օգոստոսի կեսերին։ Պարբերականին տված հարցազրույցում փոփ աստղը խոսում է այն մասին, որ չի վախենում չամուսնանալուց, ինչպես նաև պատմում է Ռասել Բրենդի հետ ամուսնալուծվելու և Մադոննայի հետ շփումների մասին, տեղեկացնում է spletnik.ru–ն։
Վերջերս Փերիի անձնական կյանքում ամեն ինչ բավական անորոշ է. Ջոն Մայերի հետ բաժանումից հետո տաբլոիդներն ակտիվորեն նրան սիրավեպ են վերագրում Ռոբերտ Փաթինսոնի հետ, իսկ նրա հարաբերությունները դիջեյ Diplo-ի հետ մերթ բռնկվում են, մերթ մարում։
Քեթին ինքը հանգիստ է այդ առումով։ Նրա խոսքերով՝ ինքն իրեն վատ չի զգում նաև միայնության մեջ։
«Ինձ տղա պետք չէ։ Մենք ապրում ենք 2014-ում, մենք ապրում ենք ապագայում։ Մեզ արդեն ոչինչ պետք չէ։ Չեմ կարծում, թե ես միայնակ երեխաներ կունենամ, բայց տեսնենք։ Ես տղամարդկանց դեմ չեմ, ես սիրում եմ նրանց։ Բայց հավանական է, որ այդպես էլ հարմար մեկը չի հանդիպելու։
Rolling Stone-ի թղթակիցը չի կարողացել համարի հերոսուհուն չհարցնել Մադոննայի հետ հարաբերությունների մասին, քանզի մի քանի ամիս առաջ աստղերը համատեղ ֆոտոսեսիա էին արել, և երկուսն էլ խոստովանել էին, որ հիացած են մեկմեկու հետ շփվելուց։
Փերին հաստատել է, որ Մադոննայի հետ ընկերություն անելը դյուրին գործ չէ։