«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն խոսել է գալիք մրցաշրջանի մասին.
«Սա մարտահրավեր է ինձ համար՝ կրկին դառնալ աշխարհի լավագույն պաշտպանը: Վստահ եմ, կարող եմ դառնալ լավագույնը: Ինձ հաճելի է աշխատել Լուիս Էնրիկեյի հետ: Նրա օրոք մարզումներն ավելի դինամիկ են դարձել: Ինչ վերաբերվում է Մատյեյին, ապա նա կարող է իր լավագույն որակները ցույց տալ «Բարսելոնա»-ում: Նա բարձրահասակ է, արագ ու ֆիզիկապես ամուր»-, ասել է Պիկեն:
Հիշեցնենք, որ Պիկեն «Բարսելոնա»-ում հանդես է գալիս 2008 թվականից: