Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Երևանում 24 տարեկան տղամարդը Skype-ով հանվացրել և լուսանկարել է 12-ամյա տղային

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ սկսվեց Հրանտ Ս.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Հրանտը իր բնակարանում գտնվող համակարգչի միջոցով ստանալով համացանցի հասանելիություն, 2013 թվականի հոկտեմբերի 28-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում իր ստեղծած անհատական էջերի միջոցով ակնհայտ 16 տարի չլրացած անձի՝ 12 տարեկան տղայի նկատմամբ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ այցելել է երեխայի անհատական էջ:

Ներկայանալով կոնկրետ անունով՝ նա երեխային առաջարկել է համացանցով ընկերանալ:

Ապա ֆուտբոլային թեմայով պատկերի ներքո լուսանկարներ պատրաստելու պատրվակով «Սկայպով» երեխային լուսանկարել է կիսամերկ վիճակում:

Հաջորդ օրը զանգահարել է երեխայի բջջային հեռախոսին, առաջարկել է հանդիպել:

Տղան այդ առաջարկի մասին տեղյակ է պահել մորը:
Հրանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ կետերով, 263 հոդվածի 1-ին, 263 հոդվածի 2-րդ մասերով:

Ամբաստանյալի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

24 տարեկան ամբաստանյալն այսօր դատարան էր եկել ընտանիքի՝ կնոջ ու 1 տարեկան 10 ամսական դստեր հետ:

Տուժող երեխային դատարան չէին բերել, ներկայացել էր երեխայի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, ինչպես նաև տատիկը:
Ամբաստանյալին տեսնելով՝ վերջիններս վատացան:

Չնայած Հրանտը երեխայի հետ միայն վիրտուալ շփում է ունեցել, այնուամենայնիվ միտքը, թե տվյալ երիտասարդը անմաքուր մտքեր ու նպատակներ է ունեցել իրենց երեխայի նկատմամբ, չափազանց հուզեց տուժող կողմին:

Ամբաստանյալը ծառայել է բանակում, աշխատել է մանկական սրճարանում՝ «Նեպտունում», ինչը, նրա հանցավոր հակումների պայմաններում, բավական վտանգավոր կարող էր լինել:

Գործով տուժող երեխային ամբաստանյալի հեռախոսահամարը տվել է ֆուտբոլային պարապմունքների գծով նրա ընկերը: Ասել է՝ մի լավ մեծ տղա կա, ուզում է ծանոթանալ ապագա ֆուտբոլիստների հետ, լուսանկարներ անել:

Ֆուտբոլով տարված երեխան իրեն պատկերացրել է ֆուտբոլային լուսանկարներում, հետաքրքրվել ու զանգահարել է:

Ամբաստանյալը երեխային տվել է «Օդնոկլասնիկի» կայքում իր էջի տվյալները, «»Սկայպի» տվյալները:

Նա առաջարկել է «Սկայպով» լուսանկարել երեխային, նրա գլուխը տեղադրել Մեսիի լուսանկարի մարմնի վրա ու այնպիսի լուսանկարներ սարքել, որոնցով երեխան կարող է պարծենալ:
Միայն թե պահանջել է, որ լուսանկարչական «սեանսի» ժամանակ երեխան սենյակում մենակ լինի ու դանդաղ հանի շորերը՝ սկզբում մի գուլպան, հետո՝ մյուսը, հետո…

Երեխան ոգևորված տուն է գնացել, տատիկին ասել, որ իրեն չխանգարի, ինքը համակարգչով լուսանկարվելու է: Մտել է սենյակ ու սկսել է կատարել «Սկայպով» հրահանգներ տվող Հրանտի ասածները՝ հանել է մի գուլպան, հետո՝ մյուսը…

Բայց աչալուրջ տատիկը մտել է սենյակ, բացատրություն է պահանջել, զանգել է երեխայի մայրիկին՝ իր դստերը, և զգուշացրել է, թե երեխան ինչ-որ երիտասարդի վտանգավոր ազդեցության տակ է ընկել:

Մայրը երեխայից իմացել է Հրանտի հեռախոսահամարը, մի քանի անգամ հեռախոսով նրան զգուշացրել է, որ հեռու մնա երեխայից, բայց Հրանտը շարունակել է երեխային հաղորդագրություններ գրել:
Դրանց արդեն պատասխանել ու Հրանտի հետ, որդու անունից, համացանցային շփման մեջ է մտել երեխայի մայրը:

Նա ցանկացել է ի հայտ բերել իր երեխային անհանգստացնողի մտադրությունները:

Հրանտը երեխային կանչել է հանդիպման՝ ասելով, թե նա իր ֆուտբոլային ընկերոջ հետ կարող է գնալ ու կստանա իր՝ արդեն պատրաստ լուսանկարները: Խոստացել է հազար դրամով լիցքավորել երեխայի հեռախոսը, հանդիպման ժամանակ հյուրասիրել, հաճելի հանդիպում կազմակերպել…

Հրանտը երեխային նաև գրել է՝ մայրիկի թույլտվությամբ կգաս, առանց մայրիկին ասելու՝ պետք չի, որ հանդիպես ինձ: Այսպես՝ միգուցե փորձել է ապահովագրել իրեն…

Երեխան հանդիպման չի գնացել, իսկ մայրիկը երեխայի անունից շարունակել է շփվել Հրանտի հետ:

Երբ վերջինիս զգոնությունը փոքր-ինչ թուլացել է, նա կարծել է, թե երեխայի հետ շփումը անհրաժեշտ աստիճանին է հասել, սկսել է երեխային ուղարկել պոռնկագրական նյութեր, որտեղ անչափահաս տղան ամենատարբեր ձևերով հարաբերություններ է ունենում չափահասի հետ…

Այդ նյութերը նա «հեղեղի պես» ուղարկել է երեխային: Երեխայի նկատմամբ կատարվող վիրտուալ ոտնձգության մասին իրազեկվել են իրավապահ մարմինները…

Հրանտի համակարգիչն առգրավվել է, տարվել համակարգչատեխնիկական փորձաքննության, հայտնաբերվել են անչափահասների մասնակցությամբ սեռական հարաբերությունների վերաբերյալ մեծ քանակությամբ նյութեր…
Հրանտը նիհար, անհամարձակ թվացող երիտասարդ է, իր տարիքից ավելի փոքր է երևում, խոսում է շատ ցածրաձայն. նախագահողն անընդհատ զգուշացնում էր, որ բարձր խոսի:

Տուժողի օրինական ներկայացուցիչն ասաց, որ չի ցանկանում որդուն բերել դատարան, չի ցանկանում, որ տղան տեսնի ամբաստանյալին, նրա ներկայությամբ գտնվի նույն դահլիճում:

Այնուամենայնիվ, պետք է խարախուսել տուժող երեխայի ընտանիքին, որ գործը այսօր հասել է դատարան, քանի որ նման արարքի մասին չհայտնելը՝ խայտառակվելուց կամ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվելուց վախենալով, նման արարքը ծածկադմփոց անելը առավել մեծ վտանգով է հղի. հանցավորը կարող է իրեն անպատժելի կարծել, այդ դեպքում տուժող անչափահասների թիվը կարող է արագորեն աճել…

Մեղադրող Ղազինյանը միջնորդեց դատաքննությունն անցկացնել դռնփակ պայմաններում:

Կողմերը համաձայն էին դրան:

Ո՛չ պաշտպանական, ո՛չ տուժող կողմերը չեն ցանկանում, որ դատը հրապարակային լինի:

Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը:
Այս գործի դատական քննությունը կանցկացվի դռնփակ պայմաններում:

Հասարակական մեծ վտանգավորություն ունեցող այս արարքի վերաբերյալ, սակայն, լռություն պահպանելը ևս սխալ է: Դրա մասին պետք է լրատվություն տրվի՝ առանց կողմերի անձնական կյանքի մեջ ներխուժելու՝ առանց կոնկրետ անուններ նշելու:

Անչափահաս երեխաների ծնողները պետք է տեղեկացված լինեն, թե ինչ վտանգներ կարող են սպառնալ փակ դռան հետևում համակարգչային «անմեղ» ժամանց անցկացնող երեխային: Պետք է իմանան կոնկրետ դեպքերը, ոչ թե միայն տեսական վերլուծությունները:

Ծնողները պետք է աչալուրջ, իրազեկ լինեն և հնարավորինս իրազեկ պահեն նաև երեխաներին, որ նրանք Մեսիի կամ մեկ այլ աստղի անունով չգայթակղվեն ու իրենց անվտանգությունն ու անձեռնմխելիությունը չվստահեն վիրտուալ աշխարհում հանցավոր մտադրություններով ծվարած այլասերված անծանոթին…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում