Հուլիսի 31-ին հակառակորդը դիվերսիոն հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Ցավոք, գործողության հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ, 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: Զոհերի անուները հրապարակված են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ստորև ներկայացնում ենք հաղորդագրության մանրամասները.
Տեղեկացնում ենք, որ, այս պահի դրությամբ, հարձակման ենթարկված տեղանքը ամբողջությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Ցավոք, գործողության հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ, 1994 թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Խանոյանի և Ա. Ասոյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: