Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

ՕԵԿ-ն ու Ագրարային համալսարանն այդպես էլ չեն կարողանում կիսել վիճելի տարածքը

ՕԵԿ-ն ու Ագրարային համալսարանն այդպես էլ չեն կարողանում կիսել երկու հաստատությունների միջև գտնվող տարածքը, որի շուրջ վեճն արդեն իսկ հասել է դատարան: Եվ մինչ վեճը կլուծվի դատական կարգով, կողմերը զուգահեռ այն փորձում եմ լուծել սեփական ուժերով՝ ակցիաներով: Երեկ ՕԵԿ տիկնայք էին հավաքվել վիճահարույց շենքի շուրջ, այսօր էլ՝ Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն էին մինի այցիա իրականացնում շենքի մոտ՝ փորձելով ապամոնտաժել անկախ դատարանի որոշումից այս օրերին բավականին կառուցված շենքը: Դասախոսները, սակայն, ուսանողներին հորդորեցին չգնալ այդ քայլերին եւ որոշակի բանակցություններից հետո ցրվեցին: Համալսարանի ներկայացուցիչները ՕԵԿ-ից պահանջում են դադարեցնել շինարարությունը, մինչև կլինի դատարանի որոշումը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առկա է դատարանի որոշում, որ իրենք իրավունք չունեն որևէ շինարարություն իրականացնել:

Ագրարային համալսարանի աշխատանքային գծով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա իրենց ակցիան նախապես պլանավորված չի եղել: Այս, պրոռեկտորի խոսքով, ըստ էության, պատասխան է երեկվա ՕԵԿ-ի «ակցիաին», երբ Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ՝ ՕԵԿ-ի ակտիվիստները հավաքվել են շենքի տարածքում: «Մենք, ուսանողները հավաքվել էինք բողոքելու ՕԵԿ-ի ապօրինի շինարարության դեմ, մեր իրավունքները ոտնահարելու դեմ, որ այն տարածքը, որը կառավարության որոշմամբ մեզ է հատկացված, շինարարություն չկատարվի: Բայց մենք ակցիա չիրականացրեցինք և բացատրեցինք սպասել մինչև դատարանի որոշման հրապարակումը»,- ասաց Էֆենդյանը:
Նշենք, որ ՕԵԿ-ը իր գրասենյակին կից տարածքի շուրջ բարձրացված աղմուկը համարում է քաղաքական և կապում է իրենց ընդդիմադիր դառնալու հետ: Էֆենդյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, թե առհասարակ որևէ քաղաքական ենթատեքստ կա: «Բացարձակապես ես դա չեմ կապում քաղաքականության հետ: Մեզ համար բացարձակապես միևնույն է՝ նրանք ընդդիմություն են, թե դիմություն: Մենք պարզապես ասում ենք մի քանդեք այն գույքը, որը մեզ տվել է կառավարությունը»,- ասաց Էֆենդյանը: Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ ավելի վաղ չէին բարձրաձայնում այն մասին, որ տարածքն իրենց է պատկանում, պրոռեկտորը նկատեց. «Որովհետև իրենք ավելի շուտ չէին քանդում շենքը: Իրենք շենքը սկսեցին քանդել մայիսի 23-ից: Դե հիմա ես եմ հարց տալիս՝ ինչո՞ւ իրենք ավելի վաղ չէին քանդում այդ տարածքը: Հենց դարձան ընդդիմություն, նո՞ր որոշեցին քանդել»:

ՕԵԿ-ից այսօր որևէ մեկը չցանկացավ մեկնաբանել այն փաստը, թե ինչու են հակառակ դատարանի որոշման՝ գրեթե ավարտին հասցրել շինարարությունը, ինչպես նաև, թե ինչպես են գնահատում Ագրարայինի պրոֆեսորադասախոսաուսանողական կազմի բողոքի ակցիան:

Նշենք, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները հերթափոխով հսկողություն են իրականացնում, որ ՕԵԿ-ը շինարարական որևէ աշխատանք չտանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում