Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Երկրորդ ուժի խնդիրը

Առաջիկայում ոչ մեկի համար այլևս անակնկալ չի լինի ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը, որի անհրաժեշտության մասին երեկ մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել էր Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Ռոբերտ Քոչարյանի մտերիմ մարդ համարվող Գառնիկ Իսագուլյանը: Ներկայումս կարծես թե միայն «Ժառանգությունն» է, որ մերժում է Քոչարյանի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին: Ուրիշ որևէ մեկը թերևս կասկածի տակ չի դնում, որ Ռոբերտ Քոչարյանը ներգրավված է դրանում, ինչը, ի դեպ, միանգամայն բնական և տրամաբանական հանգամանք է: Ռոբերտ Քոչարյանը չէր կարող ներգրավված չլինել, հետաքրքրված չլինել, շահեր չհետապնդել ներքաղաքական գործընթացում:

Դրա համար կան մի քանի պատճառներ: Եթե Հայաստանը լիներ սահմանադրական պետություն, եթե Հայաստանում իշխանությունը լիներ սահմանադրական, ապա միգուցե Ռոբերտ Քոչարյանը նախագահական երկու ժամկետից հետո այլևս չզբաղվեր քաղաքականությամբ և հանգիստ իր որսորդությունն աներ կամ զբաղվեր սպորտով: Բայց Հայաստանը հակասահմանադրական կարգի պետություն է, այսինքն՝ այստեղ Սահմանադրությունը չի գործում, առնվազն իր գլխավոր՝ իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքի մասով: Հայաստանում իշխանությունը, սկսած 1995 թվականից, ձևավորվում է կեղծված ընտրությամբ, ինչն էլ առաջ է բերում բոլորովին այլ քաղաքական իրականություն, բոլորովին այլ իրավիճակ է ենթադրում նախկին պաշտոնյաների համար: Պարզ է, որ դա առավել քան վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին՝ նկատի ունենալով բիզնեսի հետ նրա սերտաճածության այն աստիճանը, որի մասին տարբեր առիթներով և օրինակներով գրել է հայաստանյան և արտասահմանյան մամուլը: Իսկ քանի որ Հայաստանում բիզնեսն ու իշխանությունը խիստ սերտաճած են, բնական է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է անմիջական շահագրգռվածություն ունենա իշխանության հարցում, որպեսզի կարողանա ապահովել իր բիզնեսների անվտանգությունը:

Սա այն ամենապարզ պատճառն է Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական հետաքրքրվածության հարցում: Իսկ եթե նա ունի տարաձայնություններ Սերժ Սարգսյանի հետ, ինչի մասին ինքն էլ է բացահայտ հայտարարել, ապա դա նշանակում է, որ նա պետք է մտնի քաղաքական գործընթացների մեջ, որպեսզի դրանք տանի այն հունով, որի հետ ինքն է համաձայն: Եվ այդ իմաստով, իհարկե, տարօրինակ է ոչ թե Քոչարյանի ներգրավվածությունը, այլ այդ բանը չնկատելը, ինչով ներկայումս զբաղված է, օրինակ, Հայ ազգային կոնգրեսի մի թևը: Իսկ որ Քոչարյանը քաղաքական գործընթացներին ներգրավվելու երկու խողովակ ունի՝ ՀՅԴ և ԲՀԿ, կարծես թե նույնպես դժվար չէ նկատել:

Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը իր «խողովակներն» ունի նաև ՀՀԿ-ում՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, բայց դրանք ներկայումս, կարելի է ասել, «խցանված» վիճակում են և այդպիսին կմնան այնքան ժամանակ, քանի դեռ ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի պարագայում Ռոբերտ Քոչարյանը որևէ բեկում չի ապահովել: Այստեղ, սակայն, իրավիճակը բավական նուրբ է, և Քոչարյանի համար կա նվազագույն խնդիր՝ անել հնարավորը, որպեսզի 2017-18 թվականների ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի քաղաքական դաշտում առնվազն պահպանվի այն կոնֆիգուրացիան, որ կա այժմ, և Սերժ Սարգսյանը ստիպված լինի որպես երկրորդ ուժ իր կողքին ունենալ ԲՀԿ-ին, այլ ոչ թե այդ ընտրական փուլի համար ձևավորել իր, այսպես ասած, «երկրորդ ուժը»՝ ի դեմ ՕԵԿ-ի: Իսկ դա ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, չի փորձի բացվել առաջիկա տարիներին, քանի որ այդ դեպքում կստացվի վա-բանկ, մինչդեռ իրավիճակը ներկայումս նրա համար այդքան էլ ճակատագրական չէ՝ նման քայլի գնալու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում