Այսօր կառավարության մոտ էր եկել Հասմիկ Դավեյանը, ում հաճախ կարելի է տեսնել քաղաքի տարբեր հատվածներում դստեր հետ մուրացկանություն անելիս:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա հուզված պատմեց, որ թեև լրատվամիջոցների շնորհիվ իր խոսքը տեղ հասավ, Մարալիկում իր ու դստեր համար տուն հատկացրին, սակայն հիմա գոյատևել չեն կարողանում, քանի որ փոխարենը կտրել են իրենց Հույսի ավանի օգնությունը:
Նա պատմեց, որ աղջիկը՝ Անին, առողջական խնդիրներ ունի, տառապում է հոգեկան հիվանդությամբ, հաճախում 2-րդ օժանդակ դպրոց:
«Խնդրում եմ Ձեզ, լուսաբանեք, երեխայիս սնունդը վերականգնենք, հետո ինչ, որ Մարալիկում մեզ տուն տվեցին, մենք կվարտիրում ի՞նչ պիտի անենք, խնդրում եմ՝ երեխայիս սնունդը վերականգնեն: Ես դիմել եմ վարչապետին, սոցապնախարարին, սպասում եմ պատասխանին: խոստացել են օգնել»,- հուզված ասաց Հասմիկ Դավեյանը:
Ավելին՝ տեսանյութում: