Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ:
Իսպանիայի դատարանը հրաժարվել էր փակել գործը: Դատավորը նշել էր, որ կան փաստեր, որ ֆուտբոլիստը կարող էր հարկերի վճարումից խուսափելու փորձ կատարել, իսկ Մեսսին պատասխանել էր, որ առյուծին չի հետաքրքրում ոչխարի կարծիքը:
Եթե մեղադրանքը հաստատվի, Մեսսին տուգանվելու է 52 մլն եվրոյով: Բացի այդ, Իսպանիայի օրենքների համաձայն՝ հարկերից խուսափած անձը կարող է ազատազրկվել մինչև 6 տարով: Նույն խնդրի առջև է հայտնվել նաև Լեոյի հայրը: