Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Ռուսաստանը ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին 1.86 մլրդ եվրո կտրամադրի որպես փոխհատուցում՝ Ռուսաստանի դեմ նրանց հայցի հիման վրա: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հայցվորները սկզբում պահանջում էին 98 մլրդ դոլար:
Որոշումը վերջնական չէ և կարող է բողոքարկվել ՄԻԵԴ-ի Մեծ պալատում կողմերից մեկի կողմից երեք ամսվա ընթացքում:
Օրերս Հաագայի արբիտրաժային դատարանը որոշում էր ընդունել, որ Ռուսաստանը պետք է ՅՈՒԿՕՍ-ի նախկին սեփականատերերին ավելի քան 50 մլրդ դոլար վճարի: