Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ անցած տարվա գարնանը մահացած երկրի առաջնորդ Ուգո Չավեսը շարունակում է շփվել իր հետ ֆաունայի ներկայացուցիչների միջոցով: «Փոքրիկ թռչունը» կրկին պատմել Մադուրոյին այն մասին, որ Չավեսը երջանիկ է, քանի որ կյանքի օրոք նվիրված է եղել իր ժողովրդին՝ փոխանցում է France 24 հեռուստաալիքը:
Իր հայտարարությունը Մադուրոն արել է այս շաբաթվա սկզբին՝ Չավեսի ծննդյան 60-ամյակի առիթով նրա հայրենի արևմտյան Սաբանետա քաղաքում ելույթի ժամանակ:
Անցած տարի նախագահական արշավի ժամամակ Մադուրոն հայտարարել էր, որ Չավեսն իրեն երևացել է կանաչ թռչնի տեսքով և օրհնել իր մասնակցությունն ընտրություններին, իսկ այուհետև հին անեծքով սպառնացել նրան դեմ քվեարկողներին: