Չինաստանում արտասահմանյան արտադրության խաղային սարքերի արգելքից 14 տարի անց Microsoft-ը վաճառքի կհանի Xbox-ը: Այս մասին հայտնում է The Hindu-ն:
The Xbox One-ը հասանելի կլինի գնորդներին արդեն սեպտեմբերի 23-ից՝ հայտարարել է Xbox-ի մարքեթինգի հարցերով տնօրեն Յուսուֆ Մեհդին: Նորույթի արժեքը կազմում է մոտ 3000 յուան (600 դոլար):
Խաղային համակարգերը կվաճառվեն բջջային կապի China Telecom օպերատորի միջոցով: ԶԼՄ-ների տվյալներով՝ գործարքը China Telecom-ի հետ Microsoft-ի համար հասանելիություն կապահովի դեպի լայնաշերտ համացանցի 104 մլն օգտատեր:
Խաղային սարքի նախնական պատվերներն արդեն ընդունվում են չինական JD.com առցանց խանութում: