Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Հայաստանի պերմանենտ «անկողնային» պետականությունը

Երեկ տարածված այս տեղեկատվությունից  հետո, ինչպես ասում են, անզեն աչքով էլ տեսանելի է, որ Հայաստանը ներկայումս հայտնվել է համաշխարհային քաղաքական զարգացումների մի բախտորոշ երակի վրա, որը սակայն իմաստ չունի միարժեք ողբերգական ու վտանգավոր, կամ բարեբեր համարելը:

Ինչպիսի՞ն կլինի այդ երակը Հայաստանի համար, կախված կլինի նրանից, թե ինչպես կպահի Հայաստանն իրեն: Ակնհայտ է մի բան, որ ներկայիս իրավիճակը Հայաստանին կամ տալիս է զարգացման հիանալի հնարավորություն, անցած ուղու վերագնահատման, եզրահանգումների, վերարժեվորման և առաջ նայելու հնարավորություն, կամ էլ զրկում է գոյապահպանական ռեսուրսներից վերջնականապես և դարձնում «անկողնային» պետականություն:

Շատերը կարող են ասել, որ ցանկացած երկիր միշտ էլ գտնվում է այդպիսի վիճակում՝ կամ լավ կլինի, կամ վատ: Իհարկե, պարզունակության առումով վիճակն իսկապես այդպես է, սակայն ներկայիս իրավիճակի նրբությունն այն է, որ առանձին ժամանակաշրջաններում երկրները կարողանում են ժամանակ ձգել, ժամանակ շահել, մանևրել: Իսկ ներկայիս վիճակում Հայաստանը զուրկ է այդ հնարավորությունից և մեզ կամ վերելք է սպասում, կամ մենք անդառնալիորեն կգլորվենք անդունդը: Ամեն ինչ կախված է մեզանից, թե ինչպես մենք կհասկանանք համաշխարհային պրոցեսները, կկարողանանք արդյոք բացել մեր մտածողությունը, մեր մտահորիզոնը, կկարողանանք արդյոք համարձակ լինել թե մտածելու և թե գործելու առումով: Դրանով է կանխորոշվելու Հայաստանի ճակատագիրը ներկայիս աշխարհաքաղաքական երակի վրա:

Ահա այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ Հայաստանն այդ պրոցեսներին դիմագրավի հանրային հնարավորինս լայն կոնսենսուսի պայմաններում, ինչի համար անհրաժեշտ է հասարակական-քաղաքական պրոցեսների հնարավորինս լայն ներգրավվածություն: Հայաստանի ճակատագիրը, Հայաստանի վերաբերյալ բախտորոշ խնդիրների քննարկումներն ու լուծումները պետք է դադարեն լինել ընդամենը մի քանի անձանց սեփականությունը: Այդ պարագաներում Հայաստանն ընդամենը զրկվում է իր պոտենցիալի արդյունավետ կիրառումից: Իսկ պոտենցիալ երկրում կա, միայն թե պետք է ստեղծվեն դրա բացման և իրագործման հնարավորությունները:

Ավելին, Հայաստանի իշխանությունից, ով էլ որ այն լինի՝ ներկայինը, թե գալիք որևէ նոր իշխանություն, այժմ պահանջվում է մի բան՝ ոչ թե մտածել ինչ-որ լուծումների մասին, այլ ընդամենը պայմաններ ստեղծել, որ դրա մասին մտածի հասարակությունը, ազատ մտածի, անկաշկանդ մտածի, մրցակցային հավասար պայմաններում մտածի: Եվ այդ ժամանակ հասարակությունն ինքը իշխանությանը կառաջարկի ելքեր, որոնք ներկայիս իրավիճակում երկրի համար կապահովեն զարգացում, ոչ թե անկում: Մենք կանգնած ենք հենց այս ջրբաժանի առաջ, և ինչպես բաժանենք ջուրը մեր մեջ, այնպես էլ հետո կկարողանանք նավարկել համաշխարհային ջրերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում