Կարիմ Բենզեման Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին: Նա մասնակցել է «արքայական ակումբ»-ի ավելի քան 200 հանդիպումների:
Չնայած հաջող ցուցանիշներին, մադրիդյան ակումբի երկրպագուները շատ սառն են վերաբերում ֆրանսիացի ֆուտբոլիստին:
Պատճառն այն է, որ Բենզեման ցավալի մի սովություն ունի: Նրան չի հաջողվում արդյունավետ ավարտի հասցնել 100%-անոց պահերը: Ընդ որում, Բենզեման ավելի հաճախ վրիպում է այն պահերին, երբ «Ռեալ»-ի ճակատագիրը կախված է լինում հենց այդ գոլից…