American Heart Association-ի հետազոտողները պարզել են, որ կաթվածով հիվանդների դեպքում, որոնց հիվանդանոց են տանում երեկոյան, մահացության քանակը ավելանում է 13%-ով: Այդ տվյալները նրանք հրապարակել են Сirculation ամսագրում:
Սուր ինֆարկտի դեպքում հիվանդին հարկավոր է շտապ վերականգնել արյան հոսքը դեպի արյունատար անոթներ: Դրա համար նրան երակի ստենտ են ներարկում, որը հասնելով անհրաժեշտ տեղին՝ ուռչում է:
Հիվանդի կյանքի փրկության համար այդ վիրահատությունը հարկավոր է իրականացնել որքան հնարավոր է արագ:
Մասնագետները ուսումնասիրել են կաթվածի 27 270 դեպք, երբ մարդուն հիվանդանոց են բերել երեկոյան կամ հանգստյան օրերին:
Պարզվել է, որ աշխատանքային ժամերին հիվանդանոցում հայտնված հիվանդները օգնություն ստացել են 56 րոպեի ընթացքում, իսկ ոչ աշխատանքային ժամերին հիվանդանոցում հայտնված հիվանդները՝ միջինը 72 րոպեի ընթացքում:
Այս տարբերությունը բերել է նրան, որ երկրորդների մահացության դեպքերը ավելացել են 13%-ով: