Samsung ընկերությունն Արտոնագրերի և ապրանքանիշերի գրանցման ամերիկյան բյուրո (USPTO) է ներկայացրել կլոր թվատախտակով «խելացի» ժամացույցների մի քանի արտոնագրային հայտեր:
Նախկինում ընկերության թողարկած մոդելները, այդ թվում՝ Gear 2 Neo-ն ու նոր Gear Live-ը, ունեցել են ուղղանկյուն դիսփլեյներ՝ հայտնում է Engadget-ը:
Արտոնագրերում նկարագրված սարքերը միմյանցից տարբերվում են էկրանների կորություններով: Դրանց միավորում են կլոր կորպուսն ու գոտու մեջ ներկառուցված տեսախցիկը, ինչպես Galaxy Gear-ի դեպքում: