ESPN-ի լրագրողները կազմել են իրենց երազանքի թիմը` բաղկացած բացառապես կատալոնական ակումբի և «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստներից: Թիմում ընդգրկվել են «Բարսելոնա»-ի 4 և «Ռեալ»-ի 7 ֆուտբոլիստներ:
Կատալոնական ակումբ»-ը ներկայացնում են Կլաուդիո Բրավոն, Խերարդ Պիկեն, Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, իսկ «արքայական ակումբ»-ը` Ֆաբիո Կոենտրաոն, Ռաֆայել Վարանը, Ալվարո Արբելոան, Տոնի Կրոսը, Սամի Խեդիրան, Գարեթ Բեյլը և Քրիշտիանու Ռոնալդուն:
«Երազանքի թիմ»-ի գլխավոր մարզիչն է Կառլո Անչելոտին: