Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Մարզիե Աֆհամն ԱՄՆ վարչակազմին մեղադրել է կրոնական ազատությունների խախտման մեջ: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Աֆհամն այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով հուլիսի 28-ին տարածված ԱՄՆ Պետդեպարտամենտի 2013թ. կրոնական ազատության մասին ամենամյա զեկույցը:
«ԱՄՆ-ում իսլամաֆոբիայի աճը, մուսուլմանների պարբերական խտրականությունը և կրոնական փոքրամասնությունների ազատությունների սահմանափակումը ամերիկյան հասարակության մեջ երկիրը դարձրել են կրոնական ազատությունների գլխավոր խախտողներից մեկը»:
ԱՄՆ Պետդեպի զեկույցում ասվում է, որ Իրանը, այնպիսի երկրների թվում, ինչպիսիք են՝ Սաուդյան Արաբիան և Սուդանը, 2013 թ. խիստ սահմանափակումներ է դրել երկրի տարածքում կրոնական խմբերի գործունեության նկատմամբ:
Զեկույցում նշվում է, որ Իրանի կառավարությունը լրջորեն սահմանափակել է կրոնական ազատությունները երկրում: Բացի դրանից՝ ասվում է, որ Իրանում իրականացվել են կրոնական համոզմունքների խտրականություն և հավատացյալների հետապնդումներ: