Thursday, 25 04 2024
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները

Orange-ի 30 կամավորները մասնակցեցին մանուկներին ուղղված հասարակական աշխատանքներին

Անցյալ շաբաթ Orange-ի ավելի քան 30 աշխատակիցներ իրենց աշխատանքային ժամանակից մի քանի ժամ տրամադրեցին Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացրած կամավորական նախագծին մասնակցելու նպատակով:

Կազմակերպության տարբեր բաժիններ ներկայացնող այս աշխատակիցները կազմեցին կամավորների երկու խումբ: Նրանց մի մասն այցելեց Արթենի, Վանանդ և Երվանդաշատ համայնքներ, որտեղ համայնքի երեխաների հետ միասին ներկեցին նոր խաղահրապարակներում տեղադրված նստարաններն ու աղբամանները: Խաղահրապարակները կառուցվել են Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից այս տարի՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերում գտնվող մի շարք համայնքներում ապահով և բաց խաղային տարածքների բացակայությունը շտկելու նպատակով:

Կամավորների մյուս խումբն այցելեց Մյասնիկյան համայնքի մանկապարտեզ, որտեղ արտ-թերապևտների և մանկապարտեզի աշխատակիցների ուղղորդմամբ կազմակերպվեցին բնության թեմայով խաղեր երեխաների համար:  Հայաստանի մանուկներ հիմնադրամը շարունակաբար աշխատում է տեղական մանկապարտեզների ուսուցիչների հետ երեխաներին ներգրավելու այլընտրանքային մեթոդներ ցուցադրելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել ուսուցման ոլորտը:

«Հպարտ ենք մեր աշխատակիցներով, ովքեր ամառային այս շոգ օրերին պատրաստակամ էին` իրենց աշխատանքով իրական ուրախություն պարգևելու հայ մանուկներին: Կամավորական աշխատանքի շնորհիվ մեր աշխատակիցները հանդես են գալիս որպես հասարակության իսկական անդամներ և միաժամանակ ապրում մեր ընկերության արժեքներով», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում