Հումորի տարօրինակ զգացում ունեցող Reddit սոցցանցի օգտատերերից մեկը լուսանկարիչ է վարձել՝ հղիությանն ու մայրությանը նվիրված ֆոտոշարք պատրաստելու համար:
Որքան էլ զարմանալի է՝ նա լուսանկարչին վարձել է ոչ թե իր կնոջ, այլ հենց իր համար, քանի որ կինը չի ցանկացել լուսանկարվել:
Լուսանկարներում տղամարդը քնքշորեն գրկել է «փորիկում» գտնվող ապագա փոքրիկին ու մեղմորեն ժպտում է:
Լուսանկարները՝ Boredpanda.com-ի: