«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզի կարծիքով` թիմի նոր ավագը պետք է լինի Ուեյն Ռունին: Հիշեցնենք` Անգլիայի հավաքականի հարձակվողը «կարմիր սատանաներ»-ի կազմում հանդես է գալիս 2004 թվականից:
«Միշտ մտածել եմ, որ Ռունին ֆուտբոլիստի հենց այն տեսակն է, որ կարող է ավագ լինել: Այժմ շատ հարմար պահ է` նրան ավագի թևկապը վստահելու համար»,- manutdstuf-ը մեջբերում է Սքոուլզի խոսքերը:
Հավելենք, որ նախկին ավագը` Նեմանյա Վիդիչը «Ինտեր» է տեղափոխվել: