Թուրքիայի նախագահական ընտրությունների շրջանակում այսօր՝ հուլիսի 31-ին, սկսվել է քվեարկություն երկրի այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են արտերկրում: Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
Այսօր կարող են քվեարկել Թուրքիայի քաղաքացիները, ովքեր ապրում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Կանադան, Ավստրալիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Բելգիան, Հոլանդիան, Իսրայելը, Ֆրանսիան, Իտալիան, Լիբանանը, Ռումինիան, Սաուդյան Արաբիան և Թուրքմենստանը:
Ադրբեջանում, Ալբանիայում, Բահրեյնում, Բոսնիայում, Չեխիայում, Ֆինլանդիայում, Վրաստանում, Իրանում, Իռլանդիայում, Իսպանիայում, Քուվեյթում, Եգիպտոսում, Ուզբեկստանում, Լեհաստանում, Սուդանում, Թունիսում, Ուկրաինայում, Օմանում, Հորդանանում, Նոր Զելանդիայում քվեարկությունը կանցկացվի օգոստոսի 3-ին:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման դեպքում քվեարկությունը նշված երկրներում կանցկացվի օգոստոսի 17-ին:
Նախագահական ընտրությունների շրջանակում քվեարկությանը կարող են մասնակցել 53 երկրներում բնակվող Թուրքիայի քաղաքացիները, որոնց ընդհանուր թիվը կազմում է 2 մլն 790 հազար 408:
Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ ոք 51 տոկոս ձայն չհավաքի, օգոստոսի 24-ին կանցկացվի երկրորդ փուլ: