Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՀԱԿ-ը ամեն ինչ անում է, որ ԲՀԿ-ն միանա իր ֆունդամենտալ որոշումներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը:

– Պարոն Ոսկերչյան, երկու ամիս առաջ, երբ ոչ իշխանական քառյակն իշխանություններին ներկայացրեց իր 12 կետերը, միաժամանակ հայտարարեց, որ սեպտեմբերի վերջին հրավիրելու է հանրահավաք` գնահատելու համար, թե իշխանությունները որքանով են կատարել այդ պահանջները: Արդեն ակնհայտ է, որ իշխանությունները դրանք չեն կատարում: Արդյո՞ք քառյակը միայն հանրահավաքով և գնահատականով պետք է բավարարվի:

– Իհարկե, ոչ: Եթե հետևում եք ՀԱԿ-ի գործողություններին, գնահատականներին, թե ուր է ուզում տանել, բնականաբար անիմաստ է միայն հանրահավաքի կամ գնահատականի մասին խոսելը:

– Այդ դեպքում՝ ի՞նչ պետք է անի:

– Իհարկե, այդ հարցում շատ բան կախված է մեր մյուս գործընկերներից: Ակնհայտ է, որ միայնակ կարելի է գնալ միայն ծայրահեղ դեպքում, երբ ուրիշ լուծում չկա: Մեր նպատակը հնարավորինս շուտ ամբողջական իշխանափոխությունն է:

 – Միայնակ գնալ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք: Այսինքն` միայնակ կգնաք այն դեպքում, երբ քառյակի մյուս ուժերը ձեր հետ միասին իշխանափոխություն չե՞ն պահանջի:

 – Իհարկե, դա նկատի ունեմ: Այսինքն` մյուսները, ենթադրենք, այն մակարդակի չեն ներկայացնի իրենց պահանջները, ինչպիսին մենք կցանկանայինք: Օրինակ՝ գործող նախագահի հրաժարականը:

– Մտահոգությո՞ւն ունեք, որ քառյակի որոշ ուժեր Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջի:

 – Համենայնդեպս, քանի որ նրանք այդ թեմայով հստակ չեն արտահայտվել, հարցականներ են մնում:

– Տվյալ դեպքում խոսքը հավանաբար վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցություններին:

 – Բնականաբար, որովհետև «Ժառանգությունն» այդ իմաստով արտահայտվել է:

– ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ամենախոշոր գործարարներից է: Նա ու իր կուսակցությունը կհամարձակվե՞ն Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջել, թե՞ իշխանությունների կողմից ճնշումների ենթարկվելուց կվախենան:

 – Իհարկե, ճնշումներ կգործադրվեն, և այդ իմաստով խոշոր գործարարներն ավելի կաշկանդված են: Եվ դժվար է ասել, թե նրանք որքանով նպատակահարմար կգտնեն նման պահանջ ներկայացնել: Մենք ամեն ինչ անում ենք, որ նրանց որոշումները լինեն մերին համահունչ, ամեն ինչ կանենք, որ նրանք միանան մեր ֆունդամենտալ պահանջներին:

 – Իսկ Ձեր կարծիքով` ավելի ճիշտ չի՞ լինի, Գ. Ծառուկյանն ու ԲՀԿ-ն իրենց սեփականությունը պաշտպանելու համար միանան ՀԱԿ-ի իշխանափոխությանը, քան թե սեփականությունը պաշտպանեն՝ հրաժարվելով արմատական պահանջներից:

– Սեփականատերը ես չեմ և նրան չեմ ցանկանում խորհուրդներ տալ: Ինքը երևի լավ կիմանա, թե ինչպես պաշտպանի իր սեփականությունը: Իսկ ես կարծում եմ, որ մեր երկրի գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ սեփականության իրավունքը դեռ պաշտպանված չէ: Բուրժուա-դեմոկրատական հեղափոխության գլխավոր խնդիրներից մեկը սեփականության լիարժեք պաշտպանության խնդիր դնելն է: Սեփականությունը լիարժեք պաշտպանություն ունենալուց հետո նոր կարող է ազատվել քաղաքական ճնշումներից: Իսկ քանի դեռ սեփականությունը չունի լիարժեք պաշտպանվածություն, միշտ կախված է լինելու քաղաքական ղեկավարությունից և չի կարողանալու, օրինակ, քաղաքական այլ ուղղություններ պաշտպանել: Թվում է, թե մենք կապիտալիստական երկրում ենք ապրում, բայց դատարկ խոսքեր չեն, որ ասում ենք, թե ֆեոդալիզմում ենք: Հենց սեփականության իրավունքն է, որ անընդհատ խախտվում է, և հնարավոր է խլոցին: Կապ չունի, ԲՀԿ-ն է, Ծառուկյանը, թե մյուսներն են: Դա կարող է բոլորին վերաբերել:

 – Անգամ ՀՀԿ-ականների՞ն:

– Իհարկե, բավական է, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչն իրեն լավ չպահի, սեփականությունը հարվածի տակ կդնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում