Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երևանցիներին «շփոթեցնել» ցանկացող ավագանու անդամի պատասխանը Քաղաքապետարանի սրտացավ ներկայացուցիչներին

Երևանիավագանու «ԲարևԵրևան» խմբակցությանքարտուղար Դավիթ Սանասարյանը հանդես է եկել հայտարարությամբ.

Վերջապես ժամանակ գտա անդրադառնալու Երևանի քաղաքապետարանի՝ իմ ասուլիսի  «շատ կարևոր»  անդրադարձին:

Ողջունելով քաղաքապետարանի գործունեությունը պաշտպանելու նպատակով այդ կառույցի պաշտոնյաների պատասխանելու անհագուրդ ցանկության մշակույթի ձևավորումը՝ չեմ կարող չնկատել սակայն, որ նրանց կողմից միշտ չեն արձագանք գտնում այն հիմնախնդիրների վերաբերյալ գնահատականները, որոնք բարձրաձայնվում են պարբերաբար, և հորդորում եմ այս կարևոր գործում հետայսու լինել էլ ավելի հետևողական: Ինչպես նաև ի գիտություն եմ ընդունում լռությունը մյուս բոլոր քննադատությունների վերաբերյալ, մանավորապես՝ հանրային տրանսպորտում ծխելու շաբաթական 6-10 դեպք հայտանաբերելու «փաստերը», որը կրկնում եմ՝ անգործության արտացոլանքն է…

Քաղաքապետարանի պատասխանում անդրադարձ է եղել այն հարցին, որ հրապարակայնորեն արված այդ առաջարկին, մասնավորապես, «Բարև Երևան» խմբակցության և ոչ մի անդամի կողմից մինչ օրս միջազգային խորհրդատուի կողմից ներկայացված ցուցանիշները նվազեցնելու ուղղությամբ որևէ առաջարկ կամ մոտեցում չի ներկայացվել: Նախ՝ առաջարկը եղել է հանձնաժողովի անդամներին, որոնք մասնակցել են հանձնաժողովի բոլոր նիստերին, իրազեկ են եղել ներկայացված ծախսերի չափերից և կատարված ընդհանուր աշխատանքներից, Իսկ «Բարև Երևան» խմբակցությունն այդ օրը եղել է դիտորդի կարգավիճակում՝ պարզելու միջազգային փորձագետի և քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքի համատեղության բաշխվածությունն ու արդյունավետությունը:

2-րդ՝ բազմիցս անդրադարձել ենք, թե ինչու է «Բարև Երևանը» մերժել հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու առաջարկությունը: Սակայն ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո, երբ նա կհրապարակի իր եզրակացությունը, խմբակցությունը հանդես կգա հայտարարությամբ և հանրությանը կներկայացնի այն ամենն, ինչ անընդունելի է մեր կողմից:

Բացի այդ, ցանկանում եմ հիշեցնել, որ միջազգային խորհրդատուն մասնակցել է ուղևորահոսքի հաշվարկի աշխատանքներին և համադրել է քաղաքապետարանի կողմից հաշվարկված ծախսերի հետ, հետևաբար ծախսերի նվազեցումը չի կարելի կապել միջազգային խորհրդատուի գործունեության հետ, իհարկե, հասկանում եմ, որ այդ քայլը արվել է բացառապես ծախսերի բաղադրիչը միջազգային փորագետի կողմից լեգիտիմացնելու փորձ անելու նպատակով:

Շնորհակալ եմ տեքստի հեղինակին, ով իսկապես կարևորել է Երևանի նկատմաբ իմ սրտացավությունը, և խոստանում եմ նույնքան սրտացավ շարունակել ապրել Երևանի հոգսերով:

Ցավում եմ, որ քաղաքապետարանի՝ ինձ պատասխանած անձը/անձինք, չի/չեն տարբերում իրականում տեղեկատվություն ներկայացնելու հարթակների բազմազանության անհրաժեշտությունն ու կարևորությունը, հարգելիներս, մամուլի ակումբներում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ աշխատելը կարևոր հարթակ է, որոնցից մերթընդմերթ օգտվում եք նաև դուք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում