«Էվերթոն»-ը ձեռք է բերել Լոնդոնի «Չելսի»-ի և Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուի տրանսֆերը, որի դիմաց 28 մլն ֆունտ է վճարել: Այդպիսով, Լուկակուն դարձել է «Էվերթոն»-ի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը:
21-ամյա ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագիրը 5 տարվա ժամկետ ունի: Լուկակուն ստացել է 10 համարը: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանի մեծ մասը ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Էվերթոն»-ում: Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 33 խաղերի, 15 գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել: