Ամերիկյան The CW հեռուստաալիքը երեքշաբթի օրը հայտարարել է «Աշխարհի լավագույն շունը» նոր մրցանակ սահմանելու մասին: Առաջին մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2015-ի հունվարին և կհեռարձակվի ուղիղ եթերում՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Նախատեսվում է մրցանակները շնորհել մի քանի անվանակարգերում, այդ թվում՝ սոցիալական ծառայությունների և զինվորական սխրանքների, ինչպես նաև կինեմատոգրաֆիայում աշխատանքի համար:
Կազմակերպիչները նշում են, որ միջոցառումը անվանակարգերի թեկնածուների և հաղթողների համար կուղեկցվի թեթև նախուտեստներով: