Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ավելի քան 16 հազար ռեզերվիստների մոբիլիզացման մասին՝ հայտնում է France-Presse գործակալությունը:
«16 հազար մարդ մոբիլիզացվել է՝ թույլ տալու համար ցամաքային գործողության զինվորներին հանգստանալ»,- ասել է ՑԱԽԱԼ-ի (իսրայելական բանակ) մամլո քարտուղարը:
Ռեզերվիստների ընդհանուր թիվը հասցվել է 86 հազարի:
Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ գործողությունը կշարունակվի և կտարածվի այդ տարածքի կենտրոնի և հարավի ավելի մեծ թվով թիրախների վրա:
Հարավային թևի հրամանատարության ղեկավար, գեներալ Սամի Տուրգեմանը հայտարարել է, որ բանակին ևս մի քանի օր է անհրաժեշտ՝ ոչնչացնելու հայտնաբերված թունելները:
Իր հերթին Իսրայելի կապի նախարար Գիլադ Էրդանը հայտարարել է, որ Իսրայելը կհամաձայնի հրադադարին, եթե կատարվեն իսրայելական կողմի բոլոր պահանջները: