Չորեքշաբթի 90 տարեկանում մահացել է հայտնի ամերիկացի ռեժիսոր-վավերագիր Ռոբերտ Դրյուն: Ինչպես հայտնել է նրա որդին՝ նա մահացել է Շարոն քաղաքում (Կոնեկտիկուտ նահանգ) իր տանը՝ գրում է ITAR-TASS-ը:
Դրյուն սինեմա վերիտեի (ֆրանսերենից թարգմանաբար՝ կինոճշմարտություն) առաջին հիմնադիրներից էր:
Իր ավելի քան 50-ամյա ստեղծագործական կարիերայի ընթացքում Դրյուն նկարահանել է ավելի քան 100 ֆիլմ՝ հիմնականում սոցիալական և քաղաքական թեմաներով: