Բրազիլիայում հնդկացիների խումբ, որը նախկինում երբեք չի շփվել քաղաքակրթության ներկայացուցիչների հետ, դուրս է եկել մեկուսացումից և հաղորդակցվել արտաքին աշխարհի մարդկանց հետ: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Բրազիլիայի ազգային հնդկական հիմնադրամին:
Շփումը տեղի է ունեցել Էնվիրա գետի ափին՝ Պերուի հետ սահմանին գտնվող Ակրի նահանգում: Ջունգլիներից դուրս եկածներին հյուրընկալել է աշանինկ ցեղի մի հնդկացի, ով արդեն վաղուց ծանոթ էր քաղաքակրթությանը:
Հնդկացին միայն լողազգեստով էր, ձեռքին՝ բանանի երկու կապ, որը նա հանձնել է քաղաքակրթությանը անծանոթ հնդկացիներին: Վերջիններս ընդունել են նվերը, թեև իրենց զգույշ էին պահում:
Գիտնականների տվյալնեով՝ ջունգլիներից դուրս եկած հնդկացիները պատկանում են պանոանյան լեզվախմբին: Ամենայն հավանականությամբ, հնդկացիները ստիպված են եղել հատել Պերուի և Բրազիլիայի սահմանը ապօրինի անտառահատների և թմրավաճառների գործողությունների պատճառով: