Օքսֆորդի ուսանողական երգչախումբը բարեգործական տեսանյութով ներկայացրել է Շակիրայի հիթերի սեփական տարբերակը: Սկզբում ուսանողները կատարել են Շակիրայի Hips Don’t Lie ստեղծագործությունն ակապելլա տարբերակով, այնուհետև երաժշտության ուղեկցությամբ կատարել այլ հիթեր՝ Whenever, Wherever և Waka Waka: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Ինչպես հայտարարել են կատարողները, սինգլի վաճառքի գումարները նրանք կուղղեն Helen&Douglas House-ին, որն աջակցություն և անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերում մահացու հիվանդություններով տառապող երեխաներին:
Շակիրան անձամբ իր ֆեյսբուքյան էջում իր հիացմունքն է արտահայտել նախաձեռնության ու կատարման առնչությամբ: